«Միլիեթ» թուրքական թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել է, թե 2008-ին բարենպաստ պայմաններ կստեղծվեն Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ այդ ժամանակ Սեւ ծովը «կդառնա
ՆԱՏՕ-ի ներքին ծով»: Սահակաշվիլին հույս է հայտնել, որ Թուրքիան կաջակցի Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «ՆԱՏՕ-ին անդամակցելը կպաշտպանի մեզ արտաքին ագրեսիայից եւ, ինչը չափազանց կարեւոր է, հնարավորություններ կստեղծի մեր ներքին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- կարծիք է հայտնել Վրաստանի նախագահը: