Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ դեկտեմբերի 16-ի հրամանագգրով ստեղծվող Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, արտադրելու է «զենքի բոլոր տեսակները»: Ըստ նրա, նախարարության ստեղծումը շատ լավ է երկրի համար եւ կհանգեցնի դրական արդյունքների: «Մենք արտադրելու ենք ադրբեջանական բանակին անհրաժեշտ զենքի բոլոր տեսակները»,- շեշտել է նա: Նոր նախարարությունը ձեւավորվելու է Հատուկ մեքենաշինության եւ կոնվերսիայի պետական կոմիտեի բազայի վրա: