Քանի դեռ չի կրակել

01/02/2006

Մշակույթի նախարարի թափուր պաշտոնի շուրջ քննարկումները շարունակվում են: «Եթե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չի կարող խորհրդարան ղեկավարել, երբ շատ պատգամավորներ նիստերին չներկայանալով աշխատավարձ են ստանում, ինչպե՞ս կարող է նրա կուսակցության անդամը նվիրյալ անձնավորություն լինել»,- մշակույթի նախարարի պաշտոնն ՕԵԿ անդամի զբաղեցնելու առնչությամբ այս կարծիքին է գրող, հրապարակախոս Լեւոն Մարգարյանը: «Պետք է դիմել հանրապետության նախագահին եւ վարչապետին ու պահանջել նաեւ Սերգո Երիցյանի հրաժարականը, քանի դեռ նա էլ չի կրակել»,- ասում է հրապարակախոսը:

Կարդացեք՝ ՕԵԿ-ը պետք է հրաժարվի մշակույթից