Քիդմանը` բարի կամքի դեսպան

01/02/2006

Հունվարի 26-ին ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-գրասենյակում հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Նիկոլ Քիդմանը պաշտոնապես նշանակվել է կանանց շահերի պաշտպանության գծով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Դերասանուհին հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի ամբողջ աշխարհում կանանց խտրականության դեմ պայքարելու համար: Այս տարի Քիդմանը մտադիր է այցելել այն երկրներ, որտեղ ոտնահարվում են կանանց իրավունքները, մասնավորապես` Սուդան, Կոնգո, Աֆղանստան, Կամբոջա: Դերասանուհին կշարունակի նաեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գծով աշխատանքները: