Թուրքիայի Անվտանգության ազգային ծառայության գլխավոր քարտուղար Մեհմեդ Իգիտ Ալպդողանը հայտարարել է, թե Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցություններին ու Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ կոնսուլտացիաներ է անցկացնում Միացյալ Նահանգների կառավարության հետ: Ալպդողանը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի համար անընդունելի է Թուրքիայի թեկնածությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում խաղաղարար գործընթացի մասնակից, որակել է «հայերի ոչ կառուցողական դիրքորոշում»: