Գաղտնի թող մնա

27/01/2006

Հայաստանի տարին Ռուսաստանում սկսվեց Կրեմլի դահլիճի համերգով։ Հայաստանցի հեռուստադիտողն այն կարող էր դիտել միանգամից երկու հեռուստաալիքով։ Համերգից առաջ ելույթ ունեցան ՀՀ եւ ՌԴ նախագահները։ Ուշադիր հեռուստադիտողը նկատեց, որ նախագահ Ռ. Քոչարյանի ամբիոնի վրա չկար ՀՀ զինանշանը։ Բայց դա համերգի միակ թերությունը չէր։ Երբ Ֆլորա Մարտիրոսյանը կատարում էր «Սերս գաղտնի թող մնա» երգը, բեմի խորքում օդային կիսամերկ ակրոբատներն իրենց շնորհքն էին ցուցադրում։

Տես նաեւ` Ֆորպոստից մինչեւ օֆիս