Որքան մոտենում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը, այնքան ավելի ակնհայտ են դառնում կողմերի դիրքորոշումների միջեւ առկա հսկայական տարբերությունները։ Նկատվում է եւս մի օրինաչափություն. որքան մեծանում է միջազգային ճնշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, այնքան առաջին պլան է մղվում ԼՂՀ դիրքորոշումը։
Մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահող, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտի տարածաշրջանային այցի օրերին ԼՂՀ իշխանությունները հայտարարեցին, թե Ղարաբաղը ոչ մի դեպքում անկախությունից չի հրաժարվի, իսկ բանակցություններն առանց ԼՂՀ մասնակցության գործնականում անիմաստ են։ Համաձայնեք` այս հայտարարությունը խիստ նվազեցնում է փարիզյան հանդիպման կարեւորությունը։