Ընդդիմությունը հետաձգել է հունվարի 27-ին Մատենադարանի մոտ հայտարարված հանրահավաքը: Օրեցօր նվազող, երբեմնի «18+8» ֆորմատից տեղեկացանք, որ հանրահավաքը հետաձգվել է կազմակերպչական խնդիրների պատճառով: Իսկ նոր հանրահավաքի օրը դեռ որոշված չէ: Ի դեպ, երեկ էլ ֆորմատի անդամները ցանկանում էին հանդիպում կազմակերպել «Կինոյի տանը», սակայն այդ հանդիպումը եւս չի կայացել` նույն պատճառով: