Չեն պարտադրի

27/01/2006

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ նախագահ Կարել դը Գուխտի հետ նախօրեին կայացած հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարց օրակարգում չկա: «Ենթադրվում է, որ եթե կողմերը հասնեն համաձայնության, ապա այդ դեպքում չի բացառվում խաղաղապահ ուժերին դիմելը: Ես չեմ կարծում, թե այս կամ այն երկիրը կամ կազմակերպությունը կարող է մեզ նման բան պարտադրել»,- հայտարարել է պարոն Ղուկասյանը: