Գնահատականացավ

27/01/2006

«lragir.am» ինտերնետային կայքը, որն, ըստ լուրերի, պատկանում է «Օրինաց երկրին» եւ պարբերաբար պատասխանում է ՕԵԿ-ի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած գնահատականներին, երեկվա պարբերականում դարձյալ տարակուսանք է արտահայտում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի` ՕԵԿ նախարարներին տրված հաշվետվությունների գնահատականների վերաբերյալ` նշելով. «Օրինակ, ինչո՞ւ է լավ ստանում Բնապահպանության նախարարությունը, երբ ձեռնարկությունները հանքերում տոննաներով ոսկի եւ արծաթ են թաքցնում, եւ բավարար է ստանում կրթությունն ու գիտությունը, կամ առողջապահությունը: Կամ ինչո՞ւ լավ գնահատել էներգետիկայի նախարարի աշխատանքը, որը ձեռքից բաց է թողել Իրան-Հայաստան գազատարը տարանցիկ դարձնելու հարմար առաջարկը` եկած Վրաստան-Ուկրաինայից: Եվ այլն»: