Առանց Ղարաբաղի անհնար է

27/01/2006

Երեկ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Բելգիայի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ներկայացնելով ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը երկրի հետագա կարգավիճակի վերաբերյալ` Գ. Պետրոսյանն ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով ընտրել է անկախության ճանապարհը: «Անկախությունից ցածր որեւէ կարգավիճակ անընդունելի է ԼՂՀ-ի համար»,- նշել է նա: ԱԳ նախարարն ասել է, որ հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցությունն անհրաժեշտ է, քանի որ կան մի շարք հարցեր, որոնց լուծումն անհնար է առանց ԼՂՀ-ի: