Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ 2006-ը կարող է հաջող տարի լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար: Խոսելով հակամարտության վերջնական լուծման ճանապարհին կանգնած խոչընդոտների մասին՝ Թ. Դեւիսը նշել է, որ գլխավոր արգելքը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ առկա հակասությունն է: Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը լուրջ խոչընդոտ է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման, այնպես էլ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի հետագա զարգացման ճանապարհին: