ՀՕՖ-ի նոր տնօրենը

27/01/2006

Ամփոփելով Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար ամիսներ առաջ հայտարարված մրցույթի արդյունքները՝ կազմակերպության Տնօրենների խորհուրդն իր հունվարյան նիստում որոշում ընդունեց Բագրատ Սարգսյանին ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն նշանակելու մասին: Վերջինս մինչ այդ աշխատել է նույն կազմակերպությունում նախ՝ որպես գլխավոր հաշվապահ, ապա ֆինանսական տնօրեն, իսկ 2005թ. մայիսից կատարում էր ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները: