Երեկ Բրյուսելում Եվրամիության անդամ պետությունների ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների հանդիպման ընթացքում որոշվել է ընթացիկ տարում Վրաստանին հատկացնել 33,5 մլն եվրոյի ֆինանսական օգնություն: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ` Վրաստանն այդ աջակցությունը ստանալու է դրամաշնորհի տեսքով՝ ժողովրդավարությունը եւ երկրում իրականացվող բարեփոխումները ամրապնդելու, արտաքին պարտքերը սպասարկելու նպատակով: Եվրամիությունը քննարկում է նաեւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բալկաններ գազատարի շինարարության հարցը: Ենթադրվում է, որ այդ ծրագրին եւս կհատկացվի ֆինանսական աջակցություն: