«Մաքուր երկաթ» ԲԲԸ-ն 2005թ. ֆերոմոլիբդենի արտադրության եւ արտահանման ծավալներն ավելացրել է 58%-ով՝ հասցնելով մինչեւ 1900 տոննայի: Ընկերության տնօրեն Գենիկ Կարապետյանի խոսքերով` անցած տարի ձեռնարկության արտադրանքի 99%-ն արտահանվել է Եվրոպա: Դրամական արտահայտությամբ իրացվել է 64 մլրդ դրամի արտադրանք՝ 2004-ի 55 մլն դոլարի փոխարեն: Իրացման ավելի քան երկակի աճը Կարապետյանը բացատրել է մետաղի համաշխարհային գների աճով: Ձեռնարկությունը մոլիբդենի խտանյութը ստանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որի բաժնետոմսերի 15 տոկոսը պատկանում է «Մաքուր երկաթ» գործարանին: Ձեռնարկությունում աշխատում է 450 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 300 դոլար: