Հունվարի 23-ին Մոսկվա-Երեւան 906 չվերթն իրականացնող «Սիբիր» ընկերության օդանավը եղանակային վատ պայմանների պատճառով (հիմնականում տեսանելիության հետ կապված) ստիպված վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Վայրէջք կատարելուց առաջ ընկերությունն անվտանգության երաշխիքներ է ստացել թվով 53 ուղեւորների համար։ Ոչ մի խնդիր Բաքվի օդանավակայանում չի առաջացել։ Ինքնաթիռը 3 ժամ առաջ Բաքվի օդանավակայանից մեկնել է դեպի Թբիլիսի, որտեղ պետք է սպասի մինչեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի բացվելը, որը մառախուղի եւ առատ ձյան տեղումների պատճառով ստիպված էր դադարեցնել ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։