Թռչնագրիպը՝ պարկի մեջ

24/01/2006

Հունվարի 22-ի գիշերը Երկաթգծի կայարանում իջեւանած բեռնատար գնացքներից մեկում բանվորները հայտնաբերել են պարկով սատկած հավեր: Այս մասին տեղյակ է պահվել համապատասխան մարմիններին, իսկ քիչ անց դեպքի վայր են ժամանել ՀՀ Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք իրենց հետ տարել են եւ՛բանվորներին, եւ՛ հավերին: Բանվորներին, գնացքավարին եւ մյուս ականատեսներին ԱԱ աշխատակիցները երկար ժամանակ պահել են իրենց մոտ: