«Հայերի համաշխարհային կոնգրեսի» եւ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հայկական եւ ռուսական կողմերի միջեւ գազի գնի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն: «Գազի գնի շուրջ այս ամսվա ընթացքում երկկողմանի ընդունելի տարբերակ կգտնվի: Գազի թեման Հայաստանի քաղաքացիների համար այժմ գլխավոր թեման է, հետեւաբար հարցի լուծումը լավ նվեր է նրանց համար»,- ասել է նա: Վերջինս ընդգծել է, որ թեեւ այժմ կառուցվում է Իրան-Հայաստան գազամուղը, սակայն այն հնարավորություն չի տա Հայաստանին բավարարել գազի ողջ պահանջարկը: