Հօգուտ Ադրբեջանի

24/01/2006

Ադրբեջանի պատվիրակության մանդատների հարցը ԵԽ ԽՎ երեկվա նստաշրջանի օրակարգում չի եղել, սակայն ըստ կանոնակարգի` այն կարող էր ներառվել, եթե 10 պատգամավոր ոտքի կանգնեն եւ առարկեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ճանաչելու հարցում: Եվ ահա, երբ այդ հարցով 9 պատգամավոր ոտքի են կանգնել, հենց այդ պահին ուշացումով դահլիճ է մտել Ստեփան Դեմիրճյանը եւ ակամայից ընդգրկվել է ոտքի կանգնած պատգամավորների ցանկի մեջ եւ Ադրբեջանի պատվիրակության հարցն ընդգրկվել է օրակարգ: Հիշեցնենք, որ Ս. Դեմիրճյանն առաջին անգամն է մասնակցում ԵԽ ԽՎ նիստերին, որպես ԱԺ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ: