Մեկ օր էլ դիմացեք

24/01/2006

«Գազի մատակարարումը Հայաստան եւ Վրաստան կարող է վերականգնվել արդեն մեկ օրից»,- երեկ հայտարարել է Մոզդոկ-Թբիլիսի պայթեցված գազատարի վերականգնողական աշխատանքների ղեկավար Վիկտոր Կրայնովը: «Եթե աշխատանքը շարունակվի նույն թափով եւ որեւէ խոչընդոտ չլինի, արդեն վաղը գազը կարող է կրկին հոսել»,- ասել է նա: «ITAR-TASS»-ի փոխանցմամբ` վերականգնողական աշխատանքներին մասնակցում է 80 մարդ: «Գազպրոմ»-ը թույլ է տվել վրացական պատվիրակությանը ժամանել դեպքի վայր՝ համոզվելու համար, որ աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով: