ՀՀ ոստիկանապետի հրամանով` Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Խաչատուր Աֆյանը` ազատվելով ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Ոստիկանության մայոր Վալերի Օսիպյանը` ազատվելով ՊՊԾ գնդի 8-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կադրերի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պետրոսյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ոստիկանության մայոր Գարիկ Բաբինյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Ոստիկանության գնդապետ Վաչիկ Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ Ոստիկանության տրանսպորտի վարչության պետի տեղակալ։