Ցրտահարվել է

24/01/2006

Հունվարի 23-ին Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տան պատուհանի տակ առանց բռնության հետքերի տղամարդու դիակ կա։ Պարզվել է, որ նա հանդիսանում է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցքի 27 տան բնակիչ Վելիխան Հակոբի Գրիգորյանը (ծնվ. 1937թ.)։ Դատափորձագետի եզրակացությամբ` վերջինս մահացել է ցրտահարության հետեւանքով։ Արմավիրի մարզի դատախազությունում կատարվում է հետաքննություն։