ԽՍՀՄԸ-ը չի՞ փլուզվել

24/01/2006

Հայաստանի Հանրապետությունում ամրագրվող օրենքները չեն կիրառվում նաեւ մարզերում: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի «Վարդենիս» հիվանդանոց ՊՓԲԸ-ն, որքան էլ զարմանալի է, դեռեւս բնակչությանը սպասարկում է Սովետական Միության Առողջապահության նախարարության բլանկներով: Օրինակ` մեր ձեռքի տակ է գտնվում Երեւանի բուհերից մեկում սովորող, Վարդենիսում բնակվող մի երիտասարդի տեղեկանք, որը տրամադրվել է Վարդենիսի հիվանդանոցի կողմից: Նախ` տեղեկանքը, որը տրված է ուսանողի բացակայությունները հիվանդության պատճառով հարգելի ճանաչելու համար, գրված է ռուսերեն լեզվով: Մինչդեռ, բացի այն, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, ՀՀ Լեզվի մասին օրենքը պարտադրում է` «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել հայերեն»: Ռուսերեն լեզվով տրամադրելուց բացի, Վարդենիսի հիվանդանոցը տեղեկանքը բնակիչներին տրամադրում է Սովետական Միության Առողջապահության նախարարության բլանկով եւ ՀՀ կնիքով: Մեջբերում ենք «բլանկից»` «ԾՌվՌրՑպՐրՑՉՏ ջՊՐՈՉՏՏւՐՈվպվՌ