Փամուկի գործը կարճվեց

24/01/2006

Ստամբուլի դատարանը նախօրեին որոշել է կարճել աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկի դեմ հարուցված գործը: Հիշեցնենք, որ Փամուկը մեղադրվում էր թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու մեջ, քանզի 2005-ի փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիայում մեկ միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր են սպանվել: Ըստ CNN-Turk հեռուստաընկերության, դատարանին ուղղված նամակում Արդարադատության նախարարությունը նշել է, որ իրավասու չէ գործը շարունակելու մասին որոշում կայացնել, եւ դատարանը որոշել է կարճել գործը: «France Presse»-ի փոխանցմամբ` նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել դատարանի որոշումը: