1981թ. Հռոմի Հովհաննես-Պողոս II պապի դեմ մահափորձ կատարած թուրք Մեհմեդ Ալի Աքչան բանտից կազատվի 2010թ.: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի բողոքարկող դատարանը վերանայել է ժամկետից շուտ նրա ազատ արձակման մասին որոշումը, որ կայացվել էր հունվարի 12-ին: Ուրբաթ օրն Աքչային կրկին ձերբակալել են: Հիշեցնենք, որ մինչեւ 2000թ. հանցագործը եղել է Իտալիայի բանտում, այնուհետեւ իտալական իշխանությունները նրան հանձնել են Թուրքիային: