Հունվարի 20-ին ժամը 15.00-17.00-ը ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության դահլիճում տեղի է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն` նվիրված վարչության ստորաբաժանումների 2005-ի օպերատիվ-ծառայական գործունեության արդյունքներին։ Խորհրդակցությանը մասնակցել են Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ապարատի ծառայությունների պետերը, համայնքային բաժինների պետերը ու նրանց օպերատիվ-ծառայական, քննչական ու հետաքննչական գծով տեղակալները եւ ինքնուրույն ստորաբաժանումների պետերն ու նրանց տեղակալները։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը։ Երեւան քաղաքի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ներսես Նազարյանի ելույթը 2005-ի Երեւան քաղաքի օպերատիվ-ծառայական գործունեության մասին էր։ Մեր տեղեկություններով` Ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը անբավարար է գնահատել Երեւան քաղաքի Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանի եւ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ, գնդապետ Արտավազդ Ղազարյանի աշխատանքները։