Թռչնային տրամաբանություն

22/01/2006

Թռչնագրիպի տարածման դեմ պայքարը մեզանում լավ է ստացվում։ Թռչնամթերքներ արտադրող կազմակերպությունների ղեկավարներն, օրինակ, պայքարի բավականին յուրօրինակ ձեւ են առաջարկում. նրանք առաջարկում են… հնարավորինս շատ թռչնամթերք օգտագործել։ Եվ նույնիսկ փորձում են տրամաբանորեն հիմնավորել դա։ «Եթե մենք տեղական հավից ու ձվից հրաժարվենք, Հայաստանում թռչնաբուծությունը կվերանա, ու հետո ստիպված կլինենք թռչնամթերք ներմուծել արտասահմանից, իսկ դա արդեն իսկ վարակի աղբյուր է»։

Հետաքրքիր է, ի՞նչ կարծիքի է այս մասին նկարում պատկերված ճուտիկը։