Ընդդիմության «17+8» ֆորմատը երեկ այս տարվա առաջին նիստն էր հրավիրել, որի ժամանակ քննարկվեցին «Քաղաքացիական Հայաստան» կոմիտեի ստեղծման հետ կապված հարցերը:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով, հիմնական քննարկումն ընթացել է կազմակերպչական խնդիրների շուրջ, որոնց մանրամասներն իրենք կներկայացնեն առաջիկայում «Կինոյի տանը» հրավիրվելիք հանդիպման ժամանակ: Իսկ մինչ այդ, մարզերում ընթանում են քաղաքացիական խմբերի ստեղծման աշխատանքները: