Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինք» կուսակցությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ հերքել է այն լուրերը, թե ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն այդ կուսակցության անդամ է: «Հ. Հովհաննիսյանն անդամագրվելու նպատակով չի դիմել «Դաշինքի» որեւէ տարածքային կառույցի, հետեւաբար նրա հայտարարությունները եւ տեսակետները չեն կարող դիտարկվել «Դաշինքի» անունից: Ողջունելի է պարոն Հովհաննիսյանի այն կարծիքը, ըստ որի` նա բարձր է գնահատում Սամվել Բաբայանի գործունեությունը, եւ այդ առումով պատգամավորն ազատ է իր գործողություններում այնպես, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- ասված է հայտարարության մեջ: