Չվաճառեք գազատարը

22/01/2006

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երեկ կարծիք է հայտնել, որ Վրաստանը սնող մայր գազատարը կարող է վաճառվել միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործման հանձնվելուց հետո: Նախկին նախագահի խոսքերով` մայր գազատարի վաճառքի հարցը բարձրացվել էր դեռեւս իր նախագահության օրոք, սակայն իրենք գազատարը համարում էին ռազմավարական նշանակության օբյեկտ եւ հրաժարվել են վաճառել այն: «Մենք որոշեցինք, որ, երբ մայր գազատարը պատկանում է Վրաստանին, Ռուսաստանը եւ Հայաստանը ստիպված են ավելի շատ հաշվի նստել Վրաստանի հետ»,- ըստ «Կովկասպրես»-ի, ասել է Շեւարդնաձեն: Գործակալությունը նշում է, որ վերջին մի քանի տարում ԱՄՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` եւ նախագահ Ջորջ Բուշը բազմիցս հորդորել են Վրաստանին` չվաճառել մայր գազատարը, քանի որ դա կհարվածի երկրի էներգետիկ անվտանգությանը: