ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության Կենտրոնի բաժնի Նորք-Մարաշ բաժանմունքի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ամիրյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Երեւան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի պետի տեղակալ է նշանակվել Ոստիկանության մայոր Մուշեղ Հակոբյանը` ազատվելով Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Լազյանը։