Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները արտասահմանցի գործընկերների աջակցությամբ կասեցրել են Չեչնիայում ահաբեկիչներին եւ անջատողականներին սատարող մի շարք միջազգային ահաբեկչական խմբերի գործունեությունը, փակվել են այդ խմբերի տեղեկատվական կենտրոնները Ադրբեջանում եւ Լեհաստանում: Պատրուշեւը հայտնել է, որ Ադրբեջանի, Ղազախստանի, Վրաստանի եւ Ուզբեկստանի հատուկ ծառայությունների հետ համատեղ անցկացված գործողությունների արդյունքում Ռուսաստանին են հանձնվել ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ մեղադրվող մի շարք անձինք: Նա նաեւ շեշտել է, թե հանցագործներին Ռուսաստանին են հանձնում ոչ միայն ԱՊՀ-ից, այլեւ արեւմտյան պետություններից: