Ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ

21/01/2006

Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ դեպարտամենտի աշխատակիցները հունվարի 14-ին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների, ովքեր փորձել են կեղծ փաստաթղթերով թռչել Վիեննա: Հայաստանի քաղաքացիները ձերբակալվել են Թբիլիսի-Վիեննա չվերթի անձնագրային հսկողության ժամանակ: Ձերբակալվածները մտադիր էին տարանցմամբ մեկնել Տորոնտո: Հարուցվել է քրեական գործ: