Տնօրենը գումար է յուրացրել

21/01/2006

Հունվարի 17-ին Ոստիկանության Տավուշի բաժին Տավուշի մարզային դատախազությունից նյութեր են ուղարկվել այն մասին, որ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Գավրուշի Հարությունյանը (ծնվ. 1959թ.), չարաշահելով իր պաշտոնական դիրքը, նույն դպրոցում աշխատանքի է ընդունել Անժելա Հակոբյանին` որպես լաբորանտ, Ռոզա Մանուկյանին` որպես այգեպան, Առաքել Մովսիսյանին` որպես գիշերային պահակ։ Սակայն նրանք ոչ մի օր աշխատանքի չեն ներկայացել։ Տնօրենը նրանց անունով դուրս է գրել 2003-2004թթ. աշխատավարձ եւ գումարը յուրացրել։ Բացի այդ, պարզվել է, որ տնօրենի ամուսինը` Ա.Մովսիսյանը, օգտվելով կնոջ թույլտվությունից, դպրոցի էլեկտրական հոսանքից գաղտնի հոսանքագիծ է անցկացրել իրենց տուն, որի օգտագործմամբ դպրոցին պատճառել է 397.240 դրամի նյութական վնաս։