Հավաստի տեղեկություններով` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանին: Տեղեկություններ կան, որ ՀՀ նախագահն այդ պաշտոնում ուզում է նշանակել Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Այս լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանին եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Անատոլի Ավագյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողն է»: Ա. Ավագյանն, ի դեպ, արդեն իրերը հավաքել է, սակայն մինչեւ ամսվա վերջ դեռ կշարունակի պաշտոնավարել: