ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում այդպես էլ չհերքեց լուրերը, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին` նրա հետ ԼՂՀ հիմնահարցի շուրջ ունեցած լուրջ հակասությունների պատճառով: «Ո՞վ է նման լուրեր տարածում»,- հարցին հարցով պատասխանեց Գ. Իսագուլյանը: «Հերքո՞ւմ եք, թե՞ ոչ»` մեր հարցին նա պատասխանել է. «Ես նման հարցերի չեմ պատասխանում»: Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, Գ. Իսագուլյանը Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մտադրություն ունի, որի համար նա արդեն դիմել է համապատասխան անձանց: