«5»-ի չձգեց

21/01/2006

ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը մշակել է եռաստիճան համակարգ (լավ, բավարար, անբավարար), որով գնահատվելու է նախարարությունների եւ կառավարության առընթեր մարմինների տարեկան գործունեությունը: Երեկ իրենց հաշվետվությունները ներկայացրեցին Տրանսպորտի եւ կապի, Էներգետիկայի նախարարությունները եւ Մաքսային պետական կոմիտեն: Ի տարբերություն վերջին երկու գերատեսչությունների, որոնց գործունեությունը վարչապետը գնահատել էր «լավ», Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ստացել էր «բավարար»: «Վարչապետն ինձ ասաց. «Թեեւ գերազանց աշխատել ես, բայց քանի որ դեռ Մեղրի-Ղափան ճանապարհը պետք է կառուցես եւ երկաթուղին բարեփոխես, ուստի գնահատում եմ բավարար»,- յուրատեսակ ոգեւորությամբ նշեց Անդրանիկ Մանուկյանը: