«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի այլեւս նախկին անդամ Վահան Բաբայանը կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ իր որոշումը մեկնաբանել է ընդդիմության լիդերներից իր հիասթափությամբ: «Երբ Կոնդոլիզա Ռայսը դուրս եկավ Դեմոկրատական կուսակցությունից ու անդամագրվեց բոլորովին հակառակ ուղղվածություն ունեցող Հանրապետական կուսակցությանը, լրագրողները հարց էին ուղղել, թե ինչու այդպես վարվեց: Եվ նա պատասխանել էր. «Դեմոկրատական կուսակցությունում ինձ ընդունում եւ գնահատում էին որպես կոլեկտիվի մի մասնիկ, իսկ Հանրապետական կուսակցությունում ինձ գնահատեցին որպես անհատ»,- այսպիսի համեմատություն է անցկացրել Վ. Բաբայանը։