Ինչպես գիտեք, Իրանի միջուկային ծրագրի հարցն արդեն մտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի օրակարգ։ Արտասահմանյան լրատվամիջոցները եւ մասնագետները նշում են, որ հնարավոր է՝ Իրանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ։ Արդյոք դա կարո՞ղ է ազդել Իրանի հետ կապվող մեր որոշ էներգետիկ ծրագրերի իրականացման վրա։ Այս հարցին ի պատասխան, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց. «Նախկինում էլ եղել են որոշ լարված իրավիճակներ, սակայն դրանք մեր աշխատանքների վրա չեն ազդել։ Չեմ կարծում, որ կընդունվի այնպիսի որոշում, որը կխաթարի մեր փոխհարաբերությունները»։ Նշենք, որ Իրանի հետ մենք համագործակցում ենք հողմային էլեկտրակայանների, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարկման եւ, որ ամենակարեւորն է, գազամուղի հարցում։