«Ենի մուսավաթ» թերթը պնդում է, թե Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը Փարիզում ԵԱՀԿ դիվանագետների հետ գաղտնի բանակցություններ է վարում, որոնց առանցքը ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդիրն է, մասնավորապես՝ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Պաշտոնապես Ադրբեջանի նախագահը հունվարի 2-ից կարճատեւ արձակուրդում է: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ` «Ենի մուսավաթը» պնդում է, որ Իլհամ Ալիեւը նախ մեկնել է Դուբայ, որտեղից արդեն ուղեւորվել է Ֆրանսիա: Ադրբեջանական աղբյուրները ներկայումս որեւէ տեղեկություն չեն հաղորդում Ի. Ալիեւի գտնվելու վայրի մասին՝ ենթադրելով միայն, որ եկող շաբաթ նա կլինի Բաքվում: