Դուրս է եկել քաղխորհրդից

21/01/2006

«Հանրապետություն» կուսակցությունում նոր տարին սկսվեց պառակտումներով: Նախօրեին կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել «Հանրապետության» երիտասարդական թեւի ղեկավար Վահան Բաբայանը: Կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Ս. Սուրենյանցի խոսքերով, Վ. Բաբայանը Արամ Զ. Սարգսյանին նամակ է հանձնել, որտեղ գրել է իր որոշման մասին: Մեր տվյալներով, նամակում Վ. Բաբայանն իր այդ քայլը բացատրել է անձնական-սոցիալական վիճակով: Նա ընդգծել է, որ լինելով ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ, չի կարող աշխատանք գտնել ու այդ պատճառով որոշել է դուրս գալ կուսակցությունից: «Հանրապետությունում» արդեն երկրորդ անգամն է նման դեպք պատահում: Նախորդ տարի էլ կուսակցությունից դուրս եկան Ալբերտ Բազեյանը, Վաղարշակ Հարությունյանն ու քաղխորհրդի եւս 5 անդամներ: