Առաջադրելու են

21/01/2006

Անդրանիկ Մարգարյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է կոալիցիայի կողմից Արմեն Հարությունյանի թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնում առաջադրելու մասին լուրերը: «Որոշեցինք կուսակցական առաջադրում չանել, եւ այնպիսի մեկին առաջադրել, որը կոալիցիոն երեք ուժերի համար ընկալելի եւ ընդունելի կլինի»,- ասել է նա: Հարցին, թե կոնկրետ ՀՀԿ-ն դժգո՞հ էր Լարիսա Ալավերդյանի աշխատանքից, Ա. Մարգարյանը պատասխանել է. «Ուղղակի նա իր սեփական պրիզմայով էր մեկնաբանում իր իրավունքներն ու մյուսների պարտավորությունները: Եթե օրենքում ոչ հստակ ձեւակերպումներ կային, ապա նա իր ձեւով էր այն մեկնաբանում, որն այնքան էլ չէր համապատասխանում իրողությանը: Նրա քայլերը դուրս էին իր գործունեության ոլորտից: Մենք մեծ տարաձայնություններ չունեինք, բայց նա ոչ թե որպես օմբուդսմեն էր ներկայացնում խնդիրները, այլ իր կարծիքն էր ներկայացնում»: