Գործ է հարուցվել

21/01/2006

Երեք քրեական գործ է հարուցվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքների վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Նախաքննությունն արդեն ավարտվել է եւ գործերն ուղարկվել են առաջին ատյանի դատարան: Մեղադրանքներն առաջադրվել են ուրիշ անձանց փոխարեն քվեարկելու համար: Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք Դատախազությունը հայտնաբերել է Երեւանի Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում եւ Գյումրիում: