Եթե ցանկանան՝ կազդեն

21/01/2006

Մտավախություն չկա՞, որ ՀՀ կողմից երկքաղաքացիության ընդունման դեպքում, այն երկրները, որտեղ մեծ սփյուռք ունենք, ՀՀ վրա ավելի մեծ ազդեցության լծակներ կունենան: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Չեմ կարծում, այդ լծակներն այսօր էլ կան»: Ըստ նրա՝ քաղաքացիության ինստիտուտն այն չէ, որով կարողանան ազդել ՀՀ-ի վրա: «Միջազգային իրավունքի տեսակետից ոչ մի երկիր չի կարող մերժել որեւէ մարդու՝ տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու համար»,- նշել է նա    հավելելով, որ պարզապես տարբեր մեխանիզմների միջոցով երկրները սկսում են իրենք իրենց պաշտպանել: