«Հայգազարդից»` «Նաիրիտ»

21/01/2006

2005թ. դեկտեմբերին «Նաիրիտում» ստեղծվել է տնօրենների խորհուրդ, եւ խորհրդի նախագահ է նշանակվել Կարեն Իսրայելյանը: Կ. Իսրայելյանը նախկինում «Հայգազարդ» ՓԲԸ-ի տնօրենն է եղել: Նա պաշտոնից ազատվել եւ նորից «էներգետիկ» ոլորտում անմիջապես նոր պաշտոնի է նշանակվել: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման էին հանձնվել «Պետպոլիմեր» պետական ընկերությանը, որի հիմնական բաժնետերը ՀՀ Էներգետիկայի նախարարությունն է: Չի բացառվում, որ նրա նշանակումը հենց այդ նախարարությունից էլ ուղղորդված է: