Մեր թղթակցի «Հնարավո՞ր է` նախարարությունների հաշվետվությունները լսելուց հետո առանձին ոլորտների վերաբերյալ ձեր եւ Ռ. Քոչարյանի գնահատականները տարբեր լինեն» հարցին ի պատասխան` վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է. «Չեմ կարծում, քանի որ տարվա ընթացքում էլ եւ՛ ես, եւ՛ նախագահը հետեւել ենք նախարարությունների աշխատանքի ընթացքին: Որոշակի խնդիրներ քննարկել ենք նաեւ այն ժամանակ, երբ ներկայացրել են եռամսյակային կամ կիսամյակային ցուցանիշները, եղել են քննարկումներ, խորհրդակցություններ: Այդ բոլոր խնդիրներին առավել հանգամանորեն անդրադարձ կլինի հաշվետվությունների քննարկման ժամանակ: Այսինքն, հաշվետվությունը գնահատվելու է` հիմք ընդունելով փաստացի արված եւ չարված աշխատանքը, իսկ դա չի կարող տարբեր կերպ մեկնաբանվել»: