Մեր աղբյուրների համաձայն՝ դեկտեմբերի լույս 27-ի գիշերն անհայտ անձի (կամ անձանց) կողմից գողություն է կատարվել Բաղրամյան 75 հասցեում գտնվող «Անելիք» բանկից: Բանկի մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով` գողացված գումարի չափը կազմում է 30 միլիոն դրամ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննչական բաժանմունքում գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: