Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին այդ պաշտոնում առաջիկայում փոխարինելու է համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Գեղամ Գեւորգյանը: Իսկ Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվելու է համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի` խորհրդի նախագահ: Ի դեպ, նշենք, որ ՀՀ վարչապետը հունվարի 9-ին հաստատել է այդ խորհրդի կազմը, ուր ընդգրկված են ԵՊՀ բոլոր ֆակուլտետների դեկանները, բացառությամբ Գեղամ Գեւորգյանի: Այդ կազմում է ընդգրկված նաեւ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: