ԱԺ Արդարություն խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում չի բացառել իր անդամակցությունը Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Վերջինս նաեւ ասել է, որ այդ կուսակցությանը կանդամակցեն այլ ընդդիմադիրներ եւս: Սակայն պարոն Դալլաքյանը կոնկրետ անուններ չի տվել: