Սպանություն Մոսկվայում

16/01/2006

Մոսկվայում անհայտ հանցագործները սպանել են 13-ամյա հայ պատանու: Զինվորական ուսումնարանի սան Եվգենի Բաղդասարյանին մեջքից հասցվել է դանակի 34 հարված: Ինչպես հաղորդում է HTB-ն, դատախազության հիմնական վարկածը խուլիգանությունն է, սակայն որպես սպանության հնարավոր պատճառ դիտարկվում է նաեւ ազգամիջյան թշնամանքը: Քննիչները չեն բացառում, որ հայ պատանու սպանությունը կարող է կապված լինել Մոսկվայի տվյալ շրջանում վերջերս կատարված համանման հանցագործությունների հետ: